ԻրանՔաղաքական

Ռադիոհեռուստատեսութիւնը` սիոնիստների տմարդի յարձակման թիրախ

«ԱԼԻՔ» – Այսօր` երեկոյեան Իրանի ռադիոհեռուստատեսութեան հեռարձակումների կենտրոնը թիրախաւորւել է սիոնիստական ռեժիմի կողմից։

Տմարդի այս յարձակման ժամանակ թշնամին օգտագործել է գերծանր ռումբեր։

Ռադիոհեռուստատեսութեան հեռարձակման կենտրոնը հրոյ ճարակ է դարձել։ Ցաւօք, կան տուժածներ։

Հեռուստատեսութեան աշխատանքները մասնակիօրէն վերականգնւել են։ Եթերն ապահովելու համար օգտագործւում են պահեստային ստուդիաները։

Նշենք, որ ԶԼՄ-ների եւ նրանց աշխատսկիցների անխափան աշխատանքն ու անվտանգութիւնն ամրագրւած է միջազգային օրէնքներով, մինչդեռ սիոնիստական ռեժիմն այն եզակի երկրներից է, որը մօտումնաւոր եւ նպատակային թիրախաւորում է զանգւածային լրատւական միջոցների գրասենեակներն ու դրանց աշխատակիցներին։

«ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրակազմը իր ամբողջական զօրակցութիւնն է յայտնում իր գործընկերներին, դժւարին այս պայքարում Ձեր կողքին ենք։

Related Articles

Back to top button