ՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլն իր բանակը բերել է բարձր մարտական պատրաստութեան վիճակի

«ԱԼԻՔ» – Իսրայէլն իր զօրքերը բերել է բարձր մարտական պատրաստութեան վիճակի,- գրում է The Wall Street Journal-ը։

Թել Աւիւը նման կերպ է արձագանգում Իսրայէլի վրայ հնարաւոր յարձակման Իրանի ու «Հեզբօլլահ»-ի նախապատրաստութիւններին։

Միաժամանակ The Wall Street Journal-ի աղբիւրները յայտնել են, որ Իսրայէլում յստակ չգիտեն՝ Իրանը կը փորձի՞ յարձակւել իր վրայ, թէ՞ ոչ։

Սպիտակ տան Ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ Ջան Քիրբին նախօրէին յայտարարել է, որ Միացեալ Նահանգները պատրաստ է Իրանի կողմից յարձակումներին, որոնք կարող են տեղի ունենալ այս շաբաթ։ Նա նշել է, որ Վաշինգտոնն ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանում։

Աւելի վաղ ԱՄՆ պաշտպանութեան նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել էր արագացնել F-35C կործանիչներով յագեցած Abraham Lincoln աւիակիրով աւիակիր հարւածային խմբի տեղափոխումը Մերձաւոր Արեւելք։ Այնտեղ արդէն գործում է Theodore Roosevelt աւիակրի գլխաւորութեամբ ռազմանաւերի խումբը։

Related Articles

Back to top button