ԻրանՄիջազգայինՔաղաքական
Իրանի ԱԳ նախարարի կոշտ պատգամը Ադրբեջանի ԱԳ նախարարին

«ԱԼԻՔ» – Երէկ՝ մարտի 17-ին, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին հեռախօսազրոյց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջէյհուն Բայրամովի հետ:
Կայացած հեռախօսազրոյցի ընթացքում Արաղչին յայտնել է որ ցանկացած երկիր, որն իր տարածքը կը տրամադրի ԱՄՆ-ին կամ Իսրայէլին, Իրանի համար համարւելու է օրինական թիրախ։
Արաղչին ընդգծել է որ միջազգային իրաւունքի համաձայն՝ որեւէ երկիր իրաւունք չունի իր տարածքն ու հնարաւորութիւնները տրամադրել ուրիշներին՝ ռազմական գործողութիւններ իրականացնելու համար։
Նա յաւելել է որ Իրանի պաշտպանական գործողութիւններն ուղղւած են միայն այն ռազմաբազաների ու կենտրոնների դէմ, որոնք օգտագործւում են Իրանի դէմ յարձակման համար։



