ՄիջազգայինՔաղաքական
Ուկրաինան յայտնել է Կիեւում պայթիւնների մասին
«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 26-ի ուշ երեկոյեան Կիեւում պայթիւնների ձայներ են լսւում։ ՀՕՊ ուժերն աշխատում են Ռուսաստանի կողմից արձակւած անօդաչու թռչող սարքերի դէմ, յայտնել են Կիեւի քաղաքային ռազմական վարչութիւնում: Փոխանցում են ուկրաինական լրատւամիջոցները:
«Օդային յարձակումը շարունակւում է։ Մայրաքաղաքում աշխատում է հակաօդային պաշտպանութիւնը։ Եղէք ապաստարաններում՝ նախքան օդային յարձակման նախազգուշացումը»,- գրել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգէյ Պոպկոն՝ տեղական ժամանակով 23:14-ին:
Օդային ռմբակոծութեան մասին ահազանգը յայտարարւել է տեղական ժամանակով 23:00-ին։