ՄիջազգայինՔաղաքական
Պուտին. «Ռուսաստանի զինուժը յարձակողական գործողութիւններ է իրականացնում բոլոր ուղղութիւններով»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի զինւած ուժերը յարձակողական գործողութիւններ են իրականացնում բոլոր ուղղութիւններով: Այս մասին ըստ Trt.am-ի՝ յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռոսսիա-1» հեռուստաընկերութեան եթերում՝ «60 րոպէ» հաղորդաշարի շրջանակում։
«Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են յարձակողական գործողութիւններ՝ տարբեր ակտիւութեամբ։ Օրինակ՝ Խերսոնի ուղղութեամբ` քիչ ակտիւութեամբ, որովհետեւ այնտեղ իրավիճակը կայուն է, առաջխաղացումներ են եղել։ Ընդհանրապէս՝ բոլոր տեղաշարժերը յօգուտ ռուսական բանակի են»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացմանը նպաստում են «ժամանակակից տեխնիկա կիրառելու, հակառակորդի կողմից նոյնպիսի տեխնիկայի կիրառմանն արագ արձագանգելու կարողութիւնները, կուտակւած փորձը»։