ԻրանՄիջազգայինՔաղաքական
Գրոսսին յայտարարել է, որ Իրանի միջուկային օբիեկտները չեն տուժել Իսրայէլի հարւածներից

«ԱԼԻՔ» – ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսին յայտարարել է, որ իսրայէլական հարւածների արդիւնքում Իրանի միջուկային օբիեկտները չեն տուժել։
«Իրանի միջուկային օբիեկտները չեն վնասւել: ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն ապահով են եւ շարունակում են իրենց կարեւոր աշխատանքը: Ես խոհեմութեան եւ զսպւածութեան կոչ եմ անում այն գործողութիւնների առնչութեամբ, որոնք կարող են վտանգել միջուկային եւ այլ ռադիոակտիւ նիւթերի անվտանգութիւնը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Գրոսսին։