ԱՄՆ-ն որպէս ահաբեկչութեան ամենամեծ գեներացնող, իրաւունք չունի մեղադրելու ուրիշներին

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ խստօրէն դատապարտելով ԱՄՆ նախագահի անհիմն մեղադրանքներն ու անպատասխանատու եւ ամօթալի պնդումները Իրանի վերաբերեալ, որոնք հնչեցւել են երկուշաբթի օրը՝ սիոնիստական ռեժիմի խորհրդարանում, ցեղասպան յանցագործների ներկայութեամբ։
«ԱՄՆ-ն որպէս ահաբեկչութեան ամենամեծ գեներացնող, իրաւունք չունի մեղադրելու ուրիշներին:
Իրանի ժողովուրդը, խորը յարգանքով վերաբերւելով Իրանի եւ տարածաշրջանի յաւերժական հերոս, նահատակ Հաջ Ղասեմ Սոլէյմանիին, ով անզուգական դեր է խաղացել ԱՄՆ-ի կողմից ստեղծւած դաէշական ահաբեկչութեան դէմ պայքարում, երբեք չի ների եւ չի մոռանայ ԱՄՆ-ի դաժան յանցագործութիւնը՝ սպանելով այդ մեծ մարդուն եւ նրա ընկերներին։
Արտաքին գործերի նախարարութիւնն ընդգծում է, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի մասին կեղծ պնդումների կրկնութիւնը ոչ մի կերպ չի կարող արդարացնել ամերիկեան եւ սիոնիստական ռեժիմների համատեղ յանցագործութիւնը՝ Իրանի սրբազան հողի վրայ յարձակւելու եւ Իրանի արի որդիներին սպանելու հարցում։
Յանցագործութիւնների եւ ագրեսիայի մասին խոստովանութիւնը միայն մեծացնում են ԱՄՆ-ի պատասխանատւութեան բեռը այդ յանցագործութիւնները կատարելու համար եւ ցոյց են տալիս ամերիկացի քաղաքական գործիչների թշնամանքի խորութիւնը Իրանի մեծ ժողովրդի նկատմամբ։
ԱՄՆ-ի մեղսակցութիւնն ու ակտիւ մասնակցութիւնը սիոնիստական ռեժիմի կողմից օկուպացւած Պաղեստինում իրականացւած ցեղասպանութեանը եւ պատերազմ հրահրելու գործում ոչ մէկի համար գաղտնիք չէ, եւ Ամերիկան պէտք է պատասխանատւութեան ենթարկւի սիոնիստական ռեժիմի անպատժելիութեան մէջ իր դերի համար, այդ թւում՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում Իսրայէլի դէմ որեւէ արդիւնաւէտ գործողութեան կանխման, ինչպէս նաեւ իսրայէլցի յանցագործներին դատելու միջազգային դատական գործընթացներին խոչընդոտելու համար։
ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականութիւնը տարածաշրջանում, ցեղասպան Իսրայէլի ռեժիմի օկուպացիային ե յանցագործութիւններին աջակցութիւնը, ինչպէս նաեւ տարածաշրջանին անսահմանափակ զէնքի վաճառքը ԱՄՆ-ին դարձրել են տարածաշրջանում անկայունութեան եւ անապահովութեան ամենամեծ պատճառը։
Արտաքին գործերի նախարարութիւնը ԱՄՆ նախագահի կողմից խաղաղութեան եւ երկխօսութեան մասին արտայայտած ցանկութիւնը համարում է հակասութեան մէջ Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական եւ յանցաւոր վարքագծի հետ։ Ինչպէ՞ս է կարելի քաղաքական բանակցութիւնների ընթացքում յարձակւել երկրի խաղաղ բնակելի տարածքների եւ միջուկային օբիեկտների վրայ, սպանել հազարից աւելի մարդկանց, այդ թւում՝ անմեղ կանանց եւ երեխաների, եւ, այնուհետեւ, պնդել խաղաղութեան եւ բարեկամութեան մասին։
Յենւելով իրենց հարուստ մշակոյթի եւ պատմական ժառանգութեան վրայ՝ իրանցիները տրամաբանութեան, երկխօսութեան եւ փոխգործակցութեան կողմնակից են, միաժամանակ գործելով քաջութեամբ եւ վճռականութեամբ՝ պաշտպանելով Իրանի անկախութիւնը, ազգային արժանապատւութիւնը եւ գերագոյն շահերը»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ: