Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Փաշազադէն հերթական ցնդաբանութիւններն է հնչեցրել Հայ Առաքելական Եկեղեցու մասին

«ԱԼԻՔ» – «Ներկայիս իրավիճակում, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքական ղեկավարութիւնները ջանքեր են գործադրում կառուցողական համագործակցութեան մթնոլորտում խաղաղութիւն կառուցելու համար, Հայ եկեղեցին եւ սփիւռքը բոլոր ուժերով ապակառուցողական քարոզչութիւն են իրականացնում՝ այդ գործընթացը խափանելու համար»։

Ինչպէս հաղորդում է News.am-ը՝ վերոնշեալ ցնդաբանութիւններն, ըստ ադրբեջանական լրատւամիջոցների՝ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշի հետ հանդիպման ժամանակ հնչեցրել է այսպէս կոչւած Կովկասի մահմեդականների վարչութեան նախագահ, շէյխ ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէն։

«Մենք տեսնում ենք, որ մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարութիւնները քայլեր են ձեռնարկում խաղաղութեան ուղղութեամբ, Հայ եկեղեցին կոչ է անում ռեւանշիզմի եւ նոր բախման»,- շարունակել է իր զառանցանքները Փաշազադէն։

Բացի դրանից, նա փորձել է Արցախում հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը եւ իւրացումը որպէս վերականգնողական աշխատանք ներկայացնել։

Related Articles

Back to top button