Հայաստան - ԱրցախՔաղաքական
«Հայաստան» դաշինքի պատգամաւորի թեկնածու Ռուսլան Բարսեղեանի կալանքը երկարաձգւեց 2 ամսով

«Հայաստան» դաշինքի պատգամաւորի թեկնածու Ռուսլան Բարսեղեանի կալանքը երկարաձգւեց 2 ամսով։ Այս մասին յայտնում են «Փաստինֆօ»-ի դատական աղբիւրից։
Յիշեցնենք՝ յունիսի 17-ին ԿԸՅ-ն բաւարարել էր դատախազի միջնորդութիւնը՝ «Հայաստան» դաշինքի պատգամաւորի թեկնածու Ռուսլան Ռաֆիկի Բարսեղեանի նկատմամբ քրէական հետապնդում յարուցելու եւ ազատութիւնից զրկելու համաձայնութիւն ստանալու վերաբերեալ։
Բարսեղեանի նկատմամբ որպէս խափանման միջոց էր կիրառւել կալանքը։ Ըստ ՔԿ-ի՝ նա մեղադրւում է խմբով ընտրակաշառք տալու համար։



