
Նախագահ Փեզեշքիանը երկուշաբթի՝ օգոստոսի 17-ի երեկոյեան, սոցիալական «X» ցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է Իրան-Իրաք պատերազմի տարիներին գերութեան մատնւած իրանցի զինծառայողների հայրենիք վերադարձի ամեակին։
Նա նշել է, որ գերութեան տարիներին Իրանի զինւորների կրածն այն մարդկանց դիմադրութեան պատմութիւնն է, ովքեր դիմացան տառապանքներին, սակայն չզիջեցին իրանցուն յատուկ արժանապատւութիւնը։
Իրանի նախագահը շեշտել է, որ համբերութիւնը, համերաշխութիւնն ու յոյսը արտաքին աճող ճնշումների եւ սպառնալիքների դիմաց Իրանի դիմակայութեան բանալին են։



