«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի ցամաքային ուժերի նախաձեռնած «Անվտանգութեան նահատակներ» հակաահաբեկչական գործողութեան շրջանակում, Սիստան եւ Բալուչիստան նահանգի Ռասկ շրջանում եւս 4 ահաբեկիչ է ոչնչացւել:
Այս մասին տեղեկացրել է գործողութեան խօսնակ, գեներալ-մայոր Ահմադ Շաֆային՝ նշելով, որ ահաբեկիչներից առգրաււել է մեծ քանակութեամբ զէնք-զինամթերք եւ մէկ ամենագնաց աւտոմեքենայ:
Նա ցաւով նշել է, որ գործողութեան ընթացքում զոհւել է մասնակից մարտիկներից մէկը:
Գեներալը հաւաստիացրել է, որ գործողութիւնը շարունակւելու է այնքան ժամանակ, քանի դեռ չեն յատնաբերւել եւ ոչնչացւել բոլոր ահաբեկիչները: