ՄիջազգայինՔաղաքական

Վարդան Ոսկանեանը՝ Ալիեւի նոր լուսանկարների մասին. «Բաքւի բռնապետն իրականում հաւաստել է իր պատմական հպատակութիւնը մերձաւորարեւելեան առիւծ Իրանին»

«ԱԼԻՔ» – Իրանագէտ Վարդան Ոսկանեանը սոցցանցերի իր հարթակներում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանական կայսրութեան պատմական դրօշների ֆոնին Իլհամ Ալիեւի հրապարակած վերջին լուսանկարներին:

«Բաքւի բարբարոսական վարչախմբի սինլքոր պարագլուխն այսօր (Նոյեմբերի 8-ԽՄԲ.) լուսանկարւել է Իրանական կայսրութեան Երեւանի խանութեան դրօշների հետ՝  նշանաբանական «ուղերձ» յղելով, թէ Հայաստանի Հանրապետութեան տարածքը եւ Երեւանն, իբր, «ադրբեջանական» է եւ ուստի՝ իրենը։

Ադրբեջան անւանումով  գոյացութեան արհեստածին բնոյթը կարելի է միանգամից հասկանալ հէնց այդ դրօշներից մէկից, որի վրայ պատկերւած առիւծն Իրանի պատմական խորհրդանիշն է, իսկ առիւծից վերեւ եւ ներքեւ արաբատառ գրութիւն է՝ «սուլթան սուլթանի որդի Շահ Ֆաթհ-Ալի Ղաջար», որը Իրանի շահն էր 1797-1834 թթ. ընթացքում։

Հետեւաբար, Բաքւի բռնապետն իր այս «ուղերձով» եւս մէկ անգամ փաստում է, որ ոչ մի «ադրբեջանական պետականութիւն» էլ մինչեւ 1918 թ., բնականաբար, գոյութիւն չի ունեցել, իսկ ինքն ուղղակի նկարւել է իրանական պատմական դրօշներից մէկի հետ՝ ադպիսով իրականում հաւաստելով իր պատմական հպատակութիւնը մերձաւորարեւելեան առիւծ Իրանին»,- գրել է նա:

Related Articles

Back to top button