Սուրէն Սարգսեան. «Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրէք մեզ Հարաւային Կովկասը՝ մեր պատմական ազդեցութեան գօտին»
«ԱԼԻՔ» – «Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրէք մեզ Հարաւային Կովկասը՝ մեր պատմական ազդեցութեան գօտին»։ Այս մասին «Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը․
«Դա կարող է լինել գլոբալ պայմանաւորւածութիւնների արդիւնքում։ Բնական է, որ Թրամփը չի պայմանաւորւելու միայն ռուս-ուկրաինական հակամարտութեան կամ Չինաստանի հետ յարաբերութիւնների հարցում։ Նա եկել է հէնց գլոբալ պայմանաւորւածութիւնների համար։
Թրամփի առաջին ժամկէտն ու ներկայիս ժամկէտը տարբերւում են, հիմա աշխարհն այլ է, գնում է բազմաբեւեռութեան եւ դա ԱՄՆ-ում ընկալում են։
Թրամփի համար առաջնահերթութիւն է լինելու ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումը։ Փորձելու է բանակցել Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ։ Առաջիկայում ականատես կը լինենք Պուտինի հետ ինչ որ շփման, եթէ ոչ ուղիղ, ապա միջնորդաւորւած շփումների։
Թրամփի գալով՝ Ուկրաինայում խաղաղութեան կամ հրադադարի շանսերն աւելանում են։ Անգամ, եթէ խաղաղութեան վերջնական համաձայնագիր չլինի, կոնֆլիկտի սառեցում կամ ակտիւ գործողութիւնների դադարեցում կը լինի»,- նշել է փորձագէտը։