Սփիւռք

Քննարկւել են լիբանանահայութեան դիմագրաւելիք սոցիալական հաւանական խնդիրները

«ԱԼԻՔ» – Լիբանանի հայկական երեսփոխանական գրասենեակի նախաձեռնութեամբ, նոյեմբերի 6-ին, ՀՅԴ «Շաղզոյեան» կենտրոնում գումարւել է լիբանանահայ համայնքի բարեսիրական եւ սոցիալբժշկական կառոյցների պատասխանատուների եւ ներկայացուցիչների լայն կազմով նիստ:

Հանդիպման ընթացքում, պատգամաւոր Յակոբ Բագրատունին գնահատել է այն աշխատանքները, որ մինչ օրս կատարւել է եւ կը շարունակի կատարւել, պատերազմի ընթացքում տեղահանւած լիբանանցիներին օժանդակելու եւ լիբանանահայ համայնքի կարիքներն ու հոգսերը թեթեւացնելու համար:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց կառոյցների կատարած աշխատանքներն ու ապագայ ծրագրերը:

Յատուկ անդրադարձ է կատարւել ապագայում լիբանանահայ համայնքի դիմագրաւելիք խնդիրներին՝ կրթական, առողջապահական-բժշկական, հոգեբանկան եւ սոցիալական հարթութիւններում: Քննարկւել են դրանց յաղթահարման ուղիները:

Ներկաներն անհրաժեշտ են համարել բազմապատկել ջանքերը՝ դիմագրաւելու համար հաւանական եւ անակնկալ հնարաւոր զարգացումների հետեւանքները:

Related Articles

Back to top button