Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Իշխան Սաղաթէլեանը Փարիզում հանդիպել է Օլիւիէ Ֆորի հետ

Աշխատանքային այցով Փարիզում գտնւող ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի ընկերակցութեամբ, Ֆրանսիայի Հանրապետութեան Ազգային ժողովում հանդիպել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցութեան ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամաւոր Օլիւիէ Ֆորի հետ, ով պատրաստւում է մասնակցել Ֆրանիսայի նախագահական ընտրութիւններին։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՅԴ կուսակցական գործիչներ Ֆրանսիայից եւ Հայաստանից։

Իշխան Սաղաթէլեանը շնորհակալութիւն է յայտնել Օլիւիէ Ֆորին՝ երկարամեայ հայանպաստ աշխատանքի համար եւ արժեւորել Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցութեան եւ Հ. Յ. Դաշնակցութեան տասնամեակների պատմութիւն ունեցող ջերմ ու եղբայրական յարաբերութիւնները։

Օլիւիէ Ֆորը վերահաստատել է իր պատրաստակամութիւնը շարունակելու աշխատանքները հայութեան համար կենսական հարցերը ֆրանսիական քաղաքական օրակարգում պահելու ուղղութեամբ:

Զրուցակիցները տեղեկութիւններ են փոխանակել իրենց կուսակցութիւնների դիմագրաւած մարտահրաւէրների վերաբերեալ։ Տարբեր ոլորտներում քաղաքական երկխօսութիւնը եւ համագործակցութիւնը աւելի խորացնելու ուղղութեամբ ձեռք են բերւել պայմանաւորւածութիւններ։

Հանդիպման ընթացքում քննարկւել են արցախահայութեան վերադարձի իրաւունքի, գերիների ազատ արձակման եւ մշակութային ժառանգութեան պաշտպանութեան խնդիրների միջազգայնացմանն ուղղւած քայլեր, որոնցում Օլիւէ Ֆորը մշտպէս ունեցել է մեծ ներդրում:

Related Articles

Back to top button