Թրամփը կրկին Իրանի մասին պնդումներ է արել, ապա նախատել՝ CNN-ի լրագրողին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին պնդումներ է հնչեցրել Իրանի եւ Հորմոզի նեղուցի վերաբերեալ՝ միաժամանակ մամուլի ասուլիսի ընթացքում կոշտ արձագանգել CNN-ի լրագրողի հարցին։
Ըստ «Թասնիմ»-ի՝ Թրամփը յայտարարել է, որ Իրանը «երբեք չի կարող ունենալ եւ չի ունենալու միջուկային զէնք»։ Նա նաեւ պնդել է, որ Իրանը ցանկանում է համաձայնութեան հասնել, սակայն դեռեւս պատրաստ չէ իր համար անհրաժեշտ համարւող համաձայնութեանը։
Թրամփը, խօսելով Օմանի հետ յարաբերութիւնների մասին, միաժամանակ յայտարարել է, որ Վաշինգտոնը «լաւ յարաբերութիւններ ունի» այդ երկրի սուլթանութեան հետ, թէեւ դրանից ժամեր առաջ Օմանին սպառնացել էր ռմբակոծութեամբ։
ԱՄՆ նախագահը նաեւ անդրադարձել է Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընի հետ յարաբերութիւններին՝ նշելով, որ իրենք միմեանց հասկանում են եւ ինքը նրա հետ «շատ լաւ կապերի մէջ է»։
Նախագահական մամուլի ասուլիսի ընթացքում լարւած միջադէպ է տեղի ունեցել CNN-ի լրագրողի հետ։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ Թրամփը նրան ընդհատել է եւ ասել, որ նա «յարգալից մարդ չէ»։ Երբ լրագրողը նշել է, որ աշխատում է CNN-ում, Թրամփը նրան մեղադրել է «կեղծ լուրեր» տարածելու եւ «կեղծ լրագրող» լինելու մէջ։



