Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ալէն Ղուլեան. «Ալիեւի կողքին տրիբունայում է եղել Մարտունու խաղաղ բնակչին գլխատած «հերոս» Հուսէյնովը»

«ԱԼԻՔ» – «Բաքւի «ռազմական շքերթի» ժամանակ տրիբունայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողքին է եղել Ադրբեջանի, այսպէս կոչւած, «հերոս» Իբադ Հուսէյնովը, որը 1993 թւականի յունիսի 12-ին Մարտունու շրջանի Մուղանլու տեղանքի տարածքում սպանել եւ գլխատել է Մարտունի քաղաքի խաղաղ բնակիչ Ռուբիկ Բաբաջանեանին, իսկ յետոյ լուսանկարւել նրա կտրւած գլխի հետ»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ռազմական փորձագէտ Ալէն Ղուլեանը։

«Իլհամը չի դաւաճանում աւանդոյթներին

Տրիբունայում նրա կողքին, պատւաւոր հիւրերի թւում, յայտնւել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչութեան դէմ յանցագործութիւններին մասնակցած անձինք․․․

Սա Իբադ Հուսէյնովն է՝ Ադրբեջանի, այսպէս կոչւած, «հերոսը», որը 1993 թւականի յունիսի 12-ին Մարտունու շրջանի Մուղանլու տեղանքի տարածքում սպանել եւ գլխատել է Մարտունի քաղաքի խաղաղ բնակիչ Ռուբիկ Բաբաջանեանին, իսկ յետոյ լուսանկարւել նրա կտրւած գլխի հետ։ Խաղաղ բնակչի սպանութեան փաստով այն ժամանակ քրէական գործ էր յարուցւել։

Իշխող ռեժիմը նրան «հերոսի» աստիճանի է բարձրացրել՝ պնդելով, որ նա սպանել է Աւոյին (Մոնթէ Մելքոնեանին), թէեւ նոյնիսկ Ադրբեջանում նրան կեղծ հերոս են անւանում, ինչի մասին վկայում են տեղական ԶԼՄ-ների բազմաթիւ հրապարակումներ (յղումներից մէկը կը թողնեմ մեկնաբանութիւններում)…

Այսօր, իշխող ռեժիմի լիակատար համաձայնութեամբ, նա վերահսկում է օկուպացւած Մարտունի քաղաքի թալանը․․․ Առանց նրա թոյլտւութեան ոչ ոք իրաւունք չունի քաղաքից տանել հայերից թալանւած գոյքը։ Նրան նւիրել են հիւրանոց քաղաքի կենտրոնում, որը վերանորոգւել է յատուկ նրա համար, որտեղից նա համակարգում է ամբողջ շրջանի թալանը․․․»,- նշել է ռազմական փորձագէտը։

Related Articles

Back to top button