Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Ով պայքարում է եկեղեցու դէմ նզովեա՛լ պիտի լինի»

ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի ակցիան` յաջակցութիւն Միքայէլ Սրբազանի

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը ակցիա է իրականացրել Երեւանում վերգետնեայ անցումի վրայ պարզելով Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի դիմապատկերով մեծադիր պաստառ «Ով պայքարում է եկեղեցու դէմ նզովեալ պիտի լինի» մակագրութեամբ։

ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը նաեւ յայտարարութիւն է տարածել յաջակցութիւն ապօրինի բռնադատւած բարձրաստիճան հոգեւորականի.

«ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը վճռականօրէն դէմ է չարիքի իշխանութեան վարչախմբի կողմից ուղղորդւած բռնապետական վարքագծին. այն դէմ է հայ ժողովրդի ինքնութեանը եւ ազգային դիմագծին։

Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ ուղղորդւած արշաւն ու անարգանքը դէմ է մեր ազգի հազարաւոր տարիների պատմութեան ընթացքում ձեւաւորւած ազգային արժէքներին։

Միքայէլ Սրբազանի դէմ ամօթալի վճիռը եւ միւս քաղբանտարկեալների շինծու դատավարութիւնները յստակ ի ցոյց դրեցին, որ այսօր մեր երկրում ազատ խօսքի իրաւունք ունեն բոլորը, բացի՝ հոգեւորականներից, բարերարներից, գիտնականներից, ուսանողներից, եւ առհասարակ, ժողովրդից։

Մեր անվերապահ աջակցութիւնն ենք յայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Միքայէլ Սրբազանին եւ այն բոլոր անձանց, որոնք իրենց պայքարի ճշտութեան համար այսօր անազատութեան մէջ են։ Ազատութիւն բոլոր քաղբանտարկեալներին»։

Arfd.am

Related Articles

Back to top button