ՄիջազգայինՔաղաքական

Կուրսկի շրջանի 74 բնակավայր գտնւում է Ուկրաինայի վերահսկողութեան տակ

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղեկատւութիւն է տարածել Ռուսաստանի Կուրսկի շրջանում ուկրաինական զինւած ուժերի գործողութեան մասին։

Նրա խօսքով, չնայած բարդ ու ինտենսիւ մարտերին, ուկրաինական ուժերը շարունակում են առաջ շարժւել Կուրսկի շրջանում։

Զելենսկին ասել է, որ տարածաշրջանի 74 բնակավայր այժմ գտնւում է Ուկրաինայի վերահսկողութեան տակ։

Զելենսկին նաեւ ասել է, որ մշտապէս կապի մէջ է Ուկրաինայի զինւած ուժերի գլխաւոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ, ով զեկուցում է ճակատում տիրող իրավիճակի եւ Կուրսկի շրջանում գործողութեան առաջընթացի մասին։

Related Articles

Back to top button