ՄիջազգայինՔաղաքական

Ուկրաինայի ԱԳՆ. «Մենք շահագրգռւած չենք վերցնել ՌԴ Կուրսկի մարզի տարածքը»

«ԱԼԻՔ» – Ուկրաինան շահագրգռւած չէ գրաւել Կուրսկի շրջանի տարածքը, որտեղ ներկայումս ուկրաինական պաշտպանութեան ուժերը գործողութիւն են իրականացնում։

Այս մասին յայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Գէորգի Տիխին։

«Ի տարբերութիւն Ռուսաստանի, Ուկրաինան ուրիշի վրայ աչք չունի։

Ուկրաինան շահագրգռւած չէ Կուրսկի շրջանի տարածքը վերցնելու հարցում, սակայն մենք ցանկանում ենք պաշտպանել մեր ժողովրդի կեանքը»,-ասել է նա։

Նա ափսոսանք է յայտնել, որ Ուկրաինան հնարաւորութիւն չունի ռուսական տարածքին հեռահար հարւածներ հասցնելու այն ողջ սպառազինութեամբ, որն ունի։

Related Articles

Back to top button