«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան պահապանների կուրպուսը մշակել է նոր տեխնոլոգիաներ եւ սարքաւորումներ, որոնք կարող են մեծ անակնկալ մատուցել Իսրայէլին, եթէ նա դիմի ինչ-որ սադրանքի մեր երկրի դէմ: Հաղորդում է «Թասնիմ» լրատւական գործակալութիւնը:
Իրազեկ աղբիւրները գործակալութեանը տեղեկացարել են, որ սիոնիստ ահաբեկիչներին պատժելու ԻՅՊԿ-ի մի քանի շաբաթների համբերութեան պատճառը որոշ չյայտարարւած տեխնոլոգիաների ամբողջականացումն ու զարգացումն էր, որոնք սիոնիստների նկատմամբ Իրանին տալու են միանգամայն գերազանցող դիրքեր:
Նոյն աղբիւրները նշել են, որ «Ճմարիտ խոստում-2» գործողութեան ժամանակ, սիոնիստների ՀՕՊ համակարգի կոմից իրանական հրթիռների 90 տոկոսի չորսալու պատճառը հէնց այդ նոր տեխնոլոգիաների եւ սարքաւորումների կիառումն է եղել, որոնց մի զգալի մասը դեռեւս չի օգտագործւել:
ԻՅՊԿ-ն պատրաստ է նոր անակնկալ մատուցել սիոնիստներին, եթէ նրանք որեւէ արկածախնդրութեան դիմեն: