ԻրանՄիջազգայինՔաղաքական
ՌԴ նախագահի յատուկ ներկայացուցիչ. «Իսրայէլը հատել է բազմաթիւ կարմիր գծեր»

«ԱԼԻՔ» – Ազգային Անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը երէկ՝ հոկտեմբերի 2-ին, հանդիպել է Սիրիայի հարցերով ՌԴ նախագահի յատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լաւրենտիեւի հետ:
Հանդիպման ընթացքում Լաւրենտիեւը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերեալ ռուսական կողմի գնահատականը: Քննարկւել են տարածաշրջանում, յատկապէս Գազայում եւ Լիբանանում տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները:
Անդրադառնալով նախօրէին Իրանի պատասխան գործողութեանը, Լաւրենտիեւը յոյս է յայտնել, որ այն սթափեցնող գործօն կը լինի Իսրայէլի համար:
«Իսրայէլը հատել է բազմաթիւ կարմիր գծեր»,- յստակեցրել է ՌԴ նախագահի յատուկ ներկայացուցիչը: