Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Արդեօ՞ք Հայաստանը փոխում է արտաքին քաղաքական վեկտորը

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ

Քաղաքագէտ

 

2025 թ. յունւարի 21-ին Մոսկւայում ՀՀ ԱԳ նախարարի պաշտօնը զբաղեցնողի հետ հանդիպումից յետոյ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը, մասնաւորաբար, յայտարարել է. «Յատուկ նշեցինք առեւտրաշրջանառութեան ռեկորդային աճի տեմպերը, որն անցած տարւայ ընթացքում կը մօտենայ, իսկ գուցէեւ կը գերազանցի 12 մլրդ. դոլարի սահմանագիծը, այսինքն՝ ամսական մէկ միլիարդը։ Սա իսկապէս աննախադէպ տեմպ է։    

Ռուսաստանը մնում է Հայաստանի արտաքին առեւտրային եւ ներդրումային առանցքային գործընկերը: Մեր ընկերութիւնները հանրապետութեան բիւջէ հարկային վճարումների անփոփոխ ​​առաջատարներն ու առաւել խոշոր գործատուներից են: Ռուսական բիզնեսը (մենք դա գիտենք եւ տեսնում ենք) շահագրգռւած է հայաստանեան շուկայում իր գործառնութիւնների հետագայ ընդլայնմամբ։ Գնահատում ենք Հայաստանի ղեկավարութեան վերաբերմունքը մեր գործարարների նկատմամբ։

Քննարկել ենք համագործակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեան շրջանակներում։ Այն շարունակում է մեծապէս դրական դեր խաղալ իմ կողից նշւած մեր ապրանքաշրջանառութեան ցուցանիշներին հասնելու գործում: Վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ ԵԱՏՄ-ն դարձել է թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հիմքերից մէկը, մեր տնտեսութիւնների կայուն աճի գործօնը միջազգային տուրբուլենտ, ինչպէս ընդունւած է ասել, ոչ պարզ իրավիճակի պայմաններում։»:

Նկատի առնելով վերոնշեալ փաստը՝ միամտութիւն է կարծել, թէ 2025 թ. յունւարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերութեան կանոնադրութեան ստորագրմամբ ՌԴ հետ «առեւտրաշրջանառութեան ռեկորդային աճի տեմպեր» ունեցող Հայաստանի Հանրապետութիւնը փոխում է արտաքին քաղաքական վեկտորը:

Related Articles

Back to top button