ՄիջազգայինՔաղաքական

Թրամփ. «Եթէ Պուտինի հետ Ուկրաինայի հարցում գործարքի չգնանք, ապա ստիպւած կը լինեմ բարձր հարկեր եւ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն, ամենայն հաւանականութեամբ, պատժամիջոցներ կը կիրառի Ռուսաստանի դէմ, եթէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարւի Ուկրաինայի հարցով բանակցութիւններից։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է Reuters-ը:

«Ես չեմ ուզում վնասել ռուս ժողովրդին։ Ուզում եմ մեծ լաւութիւն անել Ռուսաստանին, որի տնտեսութիւնը փլուզւում է։ Պուտինը պէտք է դադարեցնի այս անհեթեթ պատերազմը։ Եթէ մենք գործարքի չգնանք, այլ ելք չեմ ունենայ, քան բարձր հարկեր, մաքսատուրքեր եւ պատժամիջոցներ սահմանել այն ամէնի վրայ, ինչ ՌԴ-ն վաճառում է ԱՄՆ-ին եւ այլ երկրներին»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը միեւնոյն ժամանակ ասել է, որ դիտարկում են Ուկրաինային զէնք վաճառելու հնարաւորութիւնը՝ ընդգծելով՝ իր կարծիքով Եւրամիութիւնը պէտք է աւելի շատ օգնութիւն ցուցաբերի Ուկրաինային։

«Մենք խօսում ենք Վլադիմիր Զելենսկու հետ եւ շատ շուտով կը խօսենք նախագահ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը։

Նշենք, որ երդմնակալութիւնից մի քանի ժամ անց Դոնալդ Թրամփն ասել էր, որ Վլադիմիր Պուտինը կործանում է Ռուսաստանը, որ Ռուսաստանը թուլացել է Ուկրաինա ներխուժման հետեւանքով եւ, որ Պուտինի գործերն այնքան էլ լաւ չեն։

Related Articles

Back to top button