Յովհաննէս Աւետիսեան. «Սա այն նոյն պատկերն է ինչին ձգտում է Նիկոլը Հայաստանում»
«ԱԼԻՔ» – Հանրային կառավարման փորձագէտ Յովհաննէս Աւետիսեանը գրում է. «Սիրիայի նոր դէ ֆակտօ ղեկավարն երէկ BBC-ին տւած հարցազրոյցում ասում էր, որ հաւանաբար ռուսական ծովային ռազմաբազան կը մնայ Սիրիայում, քանի որ ինքը որեւէ գերտէրութեան հետ չի ուզում գժտւել եւ չի կարող պատերազմել:
Նաեւ ասում էր, որ Իսրայէլի դէմ էլ չի պատրաստւում հանդէս գալ, չնայած նրան, որ Իսրայէլը օրեր առաջ Սիրիայից նոր տարածքներ է գրաւել:
Այն դիրքորոշումը, թէ ռուսները դուրս են գալիս Սիրիայից, ինչպէս երեւում է, մոլորութիւն է: Հապա ինչ տեղի ունեցաւ. Ասադի ռեժիմի անկումով Թուրքիայի ազդեցութիւնը Սիրիայի վրայ աճեց, իսկ Ռուսաստանինը՝ նւազեց:
Սա այն նոյն պատկերն է ինչին ձգտում է Նիկոլը Հայաստանում: Ու այստեղ՝ Սիրիայում, ինչպէս եւ Հայաստանում արեւմուտքի՝ ԱՄՆ կամ ԵՄ ազդեցութիւնը, անցնում է Թուրքիայի շահերի տիրոյթով, կը նշանակի առանց նրանց համաձայնութեան որեւէ լուրջ ներգրաււածութիւն չի լինի»: