ԻրանՄիջազգայինՔաղաքական

Ուիթքոֆը եւ Քուշները մեկնել են Շւէյցարիա՝ Իրանի հետ բանակցութիւններ վարելու համար

Վենսը կարող է միանալ նրանց

ԱՄՆ նախագահի յատուկ բանագնաց Սթիւ Ուիթքոֆը մեկնում է Շւէյցարիա՝ Իրանի հետ բանակցութիւններ վարելու համար, իսկ Ջարեդ Քուշներն արդէն այնտեղ է, յայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռաւիդը՝ յղում անելով աղբիւրներին։

ԱՄՆ փոխնախագահ Վենսը նշել է, որ ինքը եւս կարող է երկու օրւայ ընթացքում մեկնել Շւէյցարիա՝ իրանական պատւիրակութեան հետ բանակցութիւններ վարելու համար։

Աւելի վաղ յայտնել էինք, որ Իրանը փակում է Հորմոզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայէլի կողմից Լիբանանի դէմ շարունակւող ագրեսիայի, յայտարարել էր Իրանի զինւած ուժերի հրամանատարական շտաբը։

«Սա համաձայնագրի խախտման առաջին պատասխան քայլն է։ Եթէ ագրեսիան շարունակւի, կիրականացւեն լրացուցիչ քայլեր»,-ասւած է յայտարարութեան մէջ։

Related Articles

Back to top button