Ռուս քաղաքագէտի կարծիք. «Ինչպէս կարող են արձագանգել Ռուսաստանը եւ Իրանը Հայաստանի վրայ Ադրբեջանի յարձակման դէպքում»

«ԱԼԻՔ» – Եթէ հայերը պայքարեն, ինչպէս 1990-ականներին, արտաքին օգնութիւն կը ստանան. Հայաստանում ռուսական ռազմաբազա կայ, Իրանը մօտ է։ Դրա մասին news.am-ի թղթակցի հետ զրոյցում ասել է ռուս քաղաքագէտ Միխայիլ Ալեքսանդրովը։
Փորձագէտը յաւելել է, որ Իրանն այժմ աւելի շատ մտածում է սեփական անվտանգութեան մասին։ «Թրամփի ընտրւելուց յետոյ Թեհրանը հասկացաւ, որ Միացեալ Նահանգները կարող է միջամտել եւ սկսել հարւածներ հասցնել իրենց, ուստի Իսլամական Հանրապետութիւնը պէտք է նստի ու հասցնի միջուկային զէնք ստեղծել»,- աւելացրել է նա:
Ըստ քաղաքագէտի՝ Իրանը հաւանութիւն չի տայ Հայաստան՝ Ադրբեջանի ռազմական ներխուժմանը, բայց դժւար թէ կռւի։ Ընդսմին, Ալեքսանդրովը հնարաւոր է համարել, որ Իրանը կարող է զէնքով աջակցել Հայաստանին։
Նա չի բացառել, որ Ռուսաստանն էլ կարող է միջամտել։
«Սակայն նա պէտք է համոզւի նման քայլի անհրաժեշտութեան մէջ, համոզւի, որ Հայաստանը յուսալի դաշնակից է»,- ընդգծել է քաղաքագէտը։