Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դմիտրի Սայմս. «Մենք պէտք է պատրաստ լինենք եւրոպացիներին խաղաղութիւն պարտադրելուն»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ, Մոսկւայի միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտի պրոֆեսոր Դմիտրի Սայմսը «Ապագայ» խորագրով 8-րդ միջազգային երիտասարդական ֆորումի շրջանակներում Alpha News-ին տւած հարցազրոյցում պատասխանել է հարցին, թէ արդեօք եւրոպացիները կը ճանաչեն Ուկրաինայի պարտութիւնը, թէ կը գնան Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտութեան։

«Եւրոպացիների ընտրութիւնը մեծապէս կախւած է Ռուսաստանի ընտրութիւնից։ Քանի դեռ պատերազմն ընթանում է Ուկրաինայի տարածքում, եւրոպացիները բաւականին հանգիստ են դա ընդունում: Նրանց համար դա խաչակրաց արշաւանք է Ռուսաստանի դէմ։ Եւ այս խաչակրաց արշաւանքում, որը նրանք դարձրել են իրենց արտաքին քաղաքականութեան կենտրոնական օրակարգը, նրանք չեն ցանկանում ընդունել պարտութիւնը: Իսկ մինչ այդ նրանց ոչ մի հարւած չի հասցւել։ Եթէ նայէք այդ «տգեղ», «թզուկ» մերձբալթեան պետութիւններին, նոյնիսկ նրանք զգացողութիւն ունեն, որ աւելի լաւ է գնալ Ռուսաստանի դէմ՝ ապահովելու իրենց անվտանգութիւնը, քան փորձել նւազագոյն համաձայնութեան գալ Ռուսաստանի հետ։ Ընդ որում, անգամ յատուկ բանակցելու կարիք չկայ, պարզապէս պէտք է դադարեցնել մշտական հակառուսական յարձակումներն ու սադրանքները»,- նշել է քաղաքագէտը։

Փորձագէտի խօսքով՝ ԱՄՆ-ը չի գնայ միջուկային պատերազմի ռիսկի Տալլինի կամ եւրոպական որեւէ փոքր երկրի համար։

«Կարծում եմ՝ մենք պէտք է պատրաստ լինենք խաղաղութեան. այդ մասին բազմիցս խօսել են Պուտինը եւ Ռուսաստանի այլ պաշտօնեաներ։ Բայց մենք նաեւ պէտք է պատրաստ լինենք, որ ստիպւած լինենք ստիպել նրանց գնալ խաղաղութեան։ Եւ մենք ստիպւած կը լինենք ընդունել, որ այդ երկրները ներգրաււած են Ռուսաստանի դէմ աճող ագրեսիային, եւ նրանք չեն կարող իմունիտետ ունենալ միայն այն պատճառով, որ ՆԱՏՕ-ի անդամ են։

ՆԱՏՕ-ի կանոնադրութեան հինգերորդ յօդւածը ներքին փաստաթուղթ է, որը բացարձակ չի պարտաւորեցնում մեզ։ Ես չեմ պատկերացնում, որ Միացեալ Նահանգները միջուկային պատերազմի գնայ, ասենք՝ Տալլինի համար»,- ասել է Սայմսը։

Related Articles

Back to top button