ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչին զգուշացրել է սիոնիստական ռեժիմին իր գործած վայրագութիւնների անխուսափելի հետեւանքների մասին

«ԱԼԻՔ» – Մասկատում ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Հանս Գրունդբերգի հետ հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին նախազգուշացրել է, որ սիոնիստական վարչակարգի շարունակական վայրագութիւնները եւ ռազմական գործողութիւնները նպաստում են տարածաշրջանում անապահովութեան ու անկայունութեան աճին։

Հանդիպման ընթացքում Գրունդբերգը ներկայացրել է Եմէնի վերջին զարգացումների վերաբերեալ զեկուցումը՝ խնդրելով Իրանի աջակցութիւնը ՄԱԿ-ի ջանքերին՝ խաղաղութեան գործընթացի առաջխաղացման համար։

Արաղչին, դատապարտելով սիոնիստների յարձակումներն ու Եմէնի նկատմամբ շարունակւող պաշարումն ու պատժամիջոցները, շեշտել է, որ Թեհրանը աջակցում է Եմէնում խաղաղութեան հաստատման ուղղութեամբ ՄԱԿ-ի նախաձեռնութիւններին։

Նշենք, որ Իրանի ԱԳ նախարարը, ով Օմանում է՝ մասնակցելու Մոսկատի համաժողովին, նախքան այս հանդիպումը նաեւ զրոյց է ունեցել Օմանի ԱԳ նախարար Բադր Ալ-Բուսայիդիի հետ։

Related Articles

Back to top button