Իրան

Միջադէպ ՝ Իրան-Պակիստան սահմանում

«ԱԼԻՔ» – Իրանի Սիստան եւ Բալուչեստանի նահանգապետարանի անվտանգութեան եւ կարգապահական ուժերի տեղակալի խօսքով՝ այսօր, ժամը 04:30-ին Սարաւանի սահմանային գիւղերից մեկում պայթիւններ են տեղի ունեցել:

«Ֆարս» լրատւական գործակալութեան համաձայն՝ այս պայթիւնների հետեւանքով զոհւել են 7 հոգի, որոնք Իրանի քաղաքացիներ չեն եղել: Միաժամանակ ասւում է, որ Սարաւան քաղաքի մօտակայքում տեղի է ունեցել մէկ այլ պայթիւն, սակայն՝ առանց զոհի:

Պակիստանի ԱԳ նախարարութիւնը այս մասին հաղորդագրութիւն հրապարակելով, շեշտել է, որ կատարելապէս յարգում են Իրանի ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը եւ յայտարարել, որ այդ երկրի զինւորական ուժերը Իրանի սահմանային տարածքներում մի շարք ռազմական գործողութիւններ են իրականացրել:

Հաղորդագութեան մէջ նշւած է, որ շարունակւելու են ջանքերը, որպէսզի Իրանի հետ համատեղ ելքել գտնւեն ահաբեկչութեան դէմ պայքարի համար:

Միաժամանակ, Իրանը դատապարտելով այս գործողութիւնը, Պակիստանից պահաջել է անյապաղ բացատրութիւն տալ դէպքի վերաբերեալ:

Ըստ հաղորդումների՝ ներկայ դրութեամբ Իրանի եւ Պակիստանի սահմաններում խաղաղ իրավիճակ է տիրում:

Related Articles

Back to top button