ԱԳ նախարար. «Պատերազմը չի լուծի Մերձաւոր Արեւելքի խնդիրը»
«ԱԼԻՔ» – Ռազմական գործողութիւնների շարունակութիւնը չի լուծի Մերձաւոր Արեւելքի ճգնաժամը, Իսրայէլի ղեկավարութիւնը պէտք է հասկանայ դա։ Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտարարել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը՝ ելոյթ ունենալով Դաւոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։
«Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն պէտք է հասկանայ, որ պատերազմը չի վերջացնի մերձաւորարեւելեան հակամարտութիւնը։ Պատերազմը շարունակելիս հնարաւոր չի լինի ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը եւ ազատել պատանդներին»,- ասել է նա։
Անդրադառնալով նախօրէին ԻՅՊԿ-ի օդատիեզերական ուժերի կողմից իրաքեան Քուրդստանի Էրբիլ քաղաքին հասցւած հրթիռային հարւածին, Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ դա յարձակում չէ Իրաքի վրայ:
«Մենք յարձակւել ենք Իրաքեան Քուրդստանում գտնւող «Մուսադ»-ի բազայի վրայ եւ խոցել ենք այն ճշգրիտ հրթիռներով։ Սա չի նշանակում, որ մենք յարձակւել ենք Իրաքի վրայ։ Մենք հարւածել ենք Իսրայէլին, որը մնում է մեր ընդհանուր թշնամին»,- ասել է նա։