«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի ու հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը՝ օգոստոսի 28-ին Երեւանում հանդիպում են ունեցել ՀՀ-ում, Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ:
ՀՀ-ում Իրանի դեսպանութիւնում կայացած հանդիպմանը կողմերը անդրադարձել են Իրան-Հայաստան բազմաոլորտ յարաբերութիւններին, լինեն դրանք քաղաքական, տնտեսական, հասարակական եւ մշակութային: Հանդիպման ընթացքում յարաբերութիւնների առաւել սերտացման հարցով հնչել են տեսակէտներ ու առաջարկութիւններ: