Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Վահէ Դաւթեան. «TRIPP-ի նպատակներից է նաեւ Սիւնիքի ուրանի հանքավայրերի վերահսկումը»

Քաղաքագիտութեան դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ հարցերով փորձագէտ Վահէ Դաւթեանը գրում է.
«TRIPP-ի նպատակներից է նաեւ Սիւնիքի օգտակար հանածոների, այդ թւում՝ ուրանի հանքավայրերի վերահսկումը:
Հայաստանի ընդերքաբանութեան ոլորտի կենտրոնական մասնագէտի՝ երկրաբանա-հանքաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Պետրոս Ալոյեանի 2010 թ. լոյս տեսած գրքում ներկայացւած է մի քարտէզ, որում յստակ նշւած են Հայաստանում ուրանի պաշարների հիմնական գօտիները:
Վաշինգտոնի գէոտնտեսական նպատակները շատ յստակ են.
- Յետ չմնալ Չինաստանից ու Ռուսատանից, որտեղ միջուկային էներգետիկայի զարգացումն ընթանում է յեղափոխական տեմպերով (թորիումային ռեակտոր, արագ նէյտրոններով ռեակտոր): Յատկանշական է, որ ցայսօր ԱՄՆ շուկայում հարստացւած ուրանի ամենախոշոր մատակակարը Ռուսաստանն է:
- թոյլ չտալ դէպի Ֆրանսիա ուրանի մատակարարումների հնարաւոր դիւերսիֆիկացումը՝ Նիգերում ու Գաբոնում Փարիզի դիրքերի թուլացման պայմաններում: Եւրոպական շուկան շարունակում է դիտւել Թրամփի կողմից որպէս տնտեսական գաղութացման գօտի:
TRIPP-ը փաստացի ապահովում է Վաշինգտոնի ներկայութիւնը Եւրոպա-Կովկաս-Ասիա միջազգային միջանցքում, ինչը միաժամանակ թոյլ է տալիս լուծել բազմաթիւ լոգիստիկ-էներգետիկ-ընդերքային-ռազմաքաղաքական հարցեր:
YerevanToday



