ԻրանՔաղաքական

Նախագահական ընտրութիւնների թեկնածուների արժանաւորութեան հաստատման գործընթացի ժամկէտը երկարաձգւել է

«ԱԼԻՔ» – Սահմանադրութեան պահապանների խորհրդի կողմից նախագահական ընտրութիւնների թեկնածուների իրաւասութիւնը եւ արժանաւորութիւնը հաստատելու գործընթացի ժամակէտը երկարաձգւել է: Այս մասին յայտարարել է Խորհրդի խօսնակ Հադի Թահան Նազիֆը:

«Նիստերը շարունակւում են ինտենսիւ եւ անընդմէջ: Ըստ օրէնքի՝ մենք հնարաւորութիւն ունենք օգտւելու երկրորդ հնգօրեայ ժամկէտից, իսկ երկրորդ հնգօրեայ ժամկէտի մի մասը գործերի մեծ ծաւալի պատճառով պէտք է օգտագործենք:

Մեր բոլոր ջանքներն ուղղւած են հնարաւորինս շուտ ամփոփենք արդիւնքները եւ դրանց մասին տեղեակ պահենք ժողովրդին»,- ասել է նա:

Յիշեցնենք, որ 14-րդ նախագահական ընտրութիւններին մասնակցութեան յայտ է ներկայացրել 80 թեկնածու: Սահմանադրութեան Պահապանների խորհուրդը յունիսի 5-ին սկսել է թեկնածուների իրաւասութիւնը եւ արժանաւորութիւնը հաստատելու գործընթացը:

Ըստ սահմանւած օրէնքի՝ գործընթացը պէտք է աւարտւի հնգօրեայ ժամկէտում, որն անհրաժեշտութեան դէպքում կարող է երկարաձգւել եւս հինգ օրով:

Related Articles

Back to top button