ԸԵՄՄ-ը դատապարտում է Հայաստանի կառավարութեան կիրառած ոստիկանական բռնութիւնը եւ ռեպրեսիաները
«ԱԼԻՔ» – Ընկերվար Երիտասարդների Միջազգային միութիւնը (ԸԵՄՄ), որի լիիրաւ անդամ է հանդիսանում ՀՅԴ Երիտասարդականը, հանդէս է եկել յայտարարութեամբ՝ դատապարտելով Հայաստանում «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման նկատմամբ ոստիկանական բռնութիւնները:
«Ընկերվար Երիտասարդների Միջազգային միութիւնը յայտնում է իր խորը մտահոգութիւնը կապւած Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի միջեւ ընթացող սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հետ, մասնաւորապէս Տաւուշի մարզում։ Ադրբեջանը ուժի սպառնալիքի պայմաններում է իրականացնում այս գործընթացը, որի հետեւանքով խաթարւում է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը եւ լեգիտիմութիւնը։
Հարկադրանքի ներքոյ իրականցւող ահմանային փոփոխութիւնները հակասում են ե՛ւ Հայասանի օրէնքին, ե՛ւ միջազգային օրինաչափութեանը: Հայաստանը լինելով շրջափակւած երկիր, չպէտք է հարկադրւի տարածք զիջելու եւ խաթարելու սեփական ազգային անվտանգութիւնը: Նման բռնազիջումներ խրախուսում են միայն Ադրբեջանին եւ ծառայում Հայաստանի տարացման, բազմապատկելով կանֆլիկտի վերանորոգման հաւանականութիւնը:
Հայաստանի հասարակութեան տարբեր շերտեր իրենց արդարացի բողոքն են բարձրացրել այս կապակցութեամբ, որն ամբողջութեամբ վայելում է մեր աջակցութիւնը։
Խստօրէն դատապարտում ենք իշխանութեան իրաւապահ մարմինների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառւող բիրտ եւ անհամաչափ ուժը։
Կոչ ենք անում Հայաստանի իշխանութիւններին յարգել Հայաստանի քաղաքացիների սահամանադրական իրաւունքը՝ ազատ խօսքի ու անհամաձայնութիւնը արտայայտելու մասին։
Կոչ ենք անում ՄԱԿ-ին, Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան եւ հակամարտութեան հանգուցալուծման բոլոր շահագրգիռ կողմերին դատապարտել Ադրբեջանի գործողութիւնները եւ միջոցներ ձեռնարկել, ընդհուպ մինչեւ պատժամիջոցների կիրառումը, Ալիեւի բռնատիրական ռեժիմը պատասխանատւութեան ենթարկելու՝ յարձակողապաշտ եւ ուժի սպառնալիքի անօրինական քաղաքականութեան համար։
Կայուն եւ տեւական խաղաղութիւն կարելի է իրագործել միայն հարկադրանքից եւ բռնութիւնից զերծ միջավայրում: ԸԵՄՄ-ը ջատագովում է արդար եւ իրաւաբանօրէն հիմնաւորւած հանգուցալուծում, որը յարգում է Հայաստանի ինքնիշխանութիւնը եւ միջազգային օրէնքը»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ: