Դաշնակցութեան ուժն ու ապագան Դաշնակցութեան երիտասարդներն են
Աւարտւեցին ՀՅԴ ՆԱՈՒՄ եւ ՀՅԴ ՀԵՄ ամենամեայ բանակումները
Աւարտւեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութիւնների ամենամեայ բանակումը։
Աւելի քան 500 երիտասարդներ կրթւեցին ազգային գիտելիքներով, մարզւեցին եւ զօրացրին իրենց կամքը։
Բանակումի բոլոր մասնակիցները միակամ էին, որ հայ երիտասարդը անելիք ունի եւ ամէն օր պիտի պատրաստւի պայքարի՝ յանուն Հայաստանի եւ Արցախի։
Այս օրերին երիտասրադներին են այցելել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ, դաշնակցական գործիչներ, Արցախի նախագահը, Բագրատ Սրբազանը:
Նրանք զրուցել են երիտասարդների հետ, ներկայ քաղաքական իրավիճակի ու անելիքների մասին թեմաներով դասախօսութիւններ կարդացել եւ պատասխանել նրանց յուզող հարցերին:
Այդ կապակցութեամբ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը մասնաւորապէս նշել է. «Դաշնակցութեան ուժն ու ապագան Դաշնակցութեան երիտասարդներն են: Աւարտւեցին ՀՅԴ ՆԱՈՒՄ եւ ՀՅԴ ՀԵՄ ամենամեայ բանակումները։ Բիւրականում եւ Աղաւնաձորում անցկացւող մէկշաբաթեայ բանակումներին մասնակցեց շուրջ 500 երիտասարդ ՀՀ բոլոր մարզերից ու Արցախից։ Բանախօսների հետ ազգային կարեւորութեան հարցերի քննարկումները, ամենօրեայ մարզումները, մարտական դասընթացները, արշաւները, ազգային երգերի եւ պարերի ուսուցումը երիտասարդներին զինեցին նոր հմտութիւններով ու գիտելիքներով, կոփեցին թէ՛ ֆիզիկապէս, եւ թէ՛ հոգեպէս»։
arfd.am