«ԱԼԻՔ» – Ութ զարգացող իսլամական երկրների խմբի (D8) նիստի բոլոր մասնակիցները համակարծիք են, որ սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնների նկատմամբ այլեւս չպէտք է լինի յաւելեալ հանդուրժողականութիւն: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ Ստամբուլում կայացած D8-ի արտահերթ նիստի աւարտին լրագրողների հետ զրոյցում ասել է ԱԳ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Ալի Բաղերի Քանին:
«Ութ զարգացող իսլամական երկրների խմբի հաւաքը, որոնք ընգրկում են իսլամական աշխարհի բնակչութեան մեծ մասին, առանցքային քայլ է աշխարհի այսօրւայ ամենակարեւոր, եւ իսլամական աշխարհի ամենազգայուն խնդրի՝ պաղեստինեան հիմնահարցի կապակցութեամբ որոշումներ կայացնելու եւ գործնական քայլեր ձեռնարկելու ուղղութեամբ»,- ասել է Բաղերի Քանին՝ յաւելելով, որ Իրանի առաջարկով, այս նիստը չի աւարտւում, եւ այս խնդրի վերաբերեալ D8-ի արդիւնաւէտ դերակատարման գործընթացի սկիզբն է:
Ըստ նրա՝ այս հանդիպմանն Իրանի ներկայացրած առաջարկները գործնական բնոյթի էին, եւ հիմնականում վերաբերում էին բոլոր մակարդակներում սիոնիստական ռեժիմի հետ յարաբերութիւնների խզմանը եւ իսրայէլական արտադրութեան ապրանքների բոյկոտմանը:
«Շատ կարեւոր էր, որ նիստին ներկայ բոլոր երկրները համակարծիք էին, որ սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնների նկատմամբ այլեւս չպէտք է լինի յաւելեալ հանդուրժողականութիւն,եւ անհրաժեշտ է մոբիլիզացնել D8-ի ներսում եւ դրսում առկայ բոլոր հնարաւորութիւններն ու կարողականութիւնները՝ սիոնիստների դէմ աւելի լուրջ շարժում կազմակերպելու համար»,- ասել է ԱԳ նխարարի ժամանակաւոր պաշտօնակատարը: