Հայաստան - Արցախ
Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին. «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»
«ԱԼԻՔ» – Բագրատ Սրբազանն այսօր՝ յունիսի 9-ին կայանալիք մեծ հանրահաւաքին ընդառաջ հանդէս է եկել ժողովրդին ուղղւած կոչով՝ յայտնելով, որ սկսւում է շարժման վերջնական փուլը:
«Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը։ Մեր գործողութիւնները մտածւած են, ընթացքը՝ համբերութեամբ։ Միասնական ջանքերով, ձեր իսկ մասնակցութեամբ, ապաւինած Աստծուն, մենք արել ենք այն, ինչ դեռ երէկ անհնար էր թւում։
Ժամանակն է վճռական գործողութիւնների։ Պատրա՞ստ ես լինել համառ, եւ գնալ մինչեւ յաղթանակ։
Յունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետութեան հրապարակում կասեմ՝ ինչ ենք անելու։ Մեր կեանքի սրբագրման նոր էջը պիտի բացւի, այլընտրանք պարզապէս չունենք»,- ասել է նա։