Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2024 թ. հինգերորդ համարը
«Դրօշակ»-ի ընթերցողը համացանցի վրայ արդէն կարող է ընթերցել պաշտօնաթերթի սոյն թւականի 5-րդ համարը: Հետեւելով Հայաստանի համար ճակատագրական այս օրերին երկրում ծաւալւող ներքաղաքական իրադարձութիւններին «Դրօշակ»-ի առաջնորդողը, ինչպէս եւ յաջորդող քաղաքական յօդւածը անդրադարձ են «Սրբազան շարժման» նշանակութեանը̀ դէպի անդունդ գլորւող երկրի ներկայի ու ապագայի համար:
Վերջին շրջանում կարելի է հանդիպել վերլուծութիւնների, ըստ որոնց այսօրւայ եւ հարիւր տարի առաջւայ հայոց երկրի մեծ կորուստները պայմանաւորւած են տւեալ ժամանակահատւածների իշխանութիւնների հակառուս ու արեւմտամէտ քաղաքական կուրսով: Պատմաբան Անի Մելքոնեանը փաստերի շարադրմամբ ապացուցում է, որ այս համեմատութիւնը միանգամայն անհիմն է, որ անցած դարասկզբին Հայաստանը զոհ դարձաւ բոլշեւիկաքեմալական դաւին̀ այն պարագայում, երբ ներկայիս թուրքամէտ իշխանութիւնը արտաքին թելադրանքով հրաժարւում է երկրի անվտանգութեան կռւաններից եւ Հայաստանը վերածում է հակառուսական ճակատի:
Հայաստանի ներկայ բարոյաքաղաքական մթնոլորտի եւ համազգային ճիգով առկայ իրավիճակը յաղթահարելու անհրաժեշտութեան մասին է գրում Մարի Ռոզ Աբուսէֆեանը:
«Դրօշակ»-ի այս համարում կրկին անդրադարձ կայ Սփիւռքի թեմային: Սփիւռքի եւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների զարգացման մասին իր մտորումներն է ներկայացնում Սարգիս Մահսերեճեանը:
Ծաւալուն թղթակցութեամբ պաշտօնաթերթի այս համարում Հրազդան Զէյթլեանը ներկայացնում է Հայաստանեան հանրութեանը քիչ ծանօթ ուսուցիչ, մտաւորական եւ պատմաբան-հետազօտող Սոնա Զէյթլեանին:
Վրէժ Արմէնի հերթական «Ընկերական զրոյցը» վերաբերում է մարդուժ պատրաստելու խնդրին: Եթէ փորձենք մի պահ անդրադառնալ հայրենիքում եւ սփիւռքում այսօր ստեղծւած իրավիճակին ակնյայտ է դառնում, թէ որքան կարեւոր ռազմավարական խնդիր է մարդուժի (կարելի է թերեւս ասել նաեւ կադրերի) պատրաստման հարցը, թէ՛ մեր պետութեան, եւ թէ՛ Սփիւռքի համար:
«Դրօշակ»-ի 2024 թ. 5-րդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:
Ներբեռնել համարը «Դրօշակ» թիւ 5, 2024 թ.