Պատմութիւնը սրբագրել չի ստացւի

«ԱԼԻՔ» – Աշխարհում մի սուբիեկտ կայ, որը պարբերաբար յղում է անում 2023-ի սեպտեմբերին Արցախում ստորագրւած, օրինական ուժ չունեցող փաստաթղթին. եւ այդ սուբիեկտն Ադրբեջանի ղեկավարութիւնը չէ։
Այդ փաստաթղթին յղում են կատարում բացառապէս Նիկոլի ռեժիմի ներկայացուցիչները, այս անգամ` ՀՀ ԱԳՆ-ն։
Նման հակահայ եւ հակապետական յայտարարութեան նպատակները պարզ են.
– հրապարակային համաձայնել Արցախի հարցը փակւած համարելու մասին Ադրբեջանի հերթական պահանջին,
– Արցախի յանձնման եւ Արցախի հարցի փակման մեղքը Նիկոլ Փաշինեանի վրայից մաքրել եւ փորձել այն բարդել բոլոր հնարաւոր սուբիեկտների, այդ թւում` մենակ մնացած արցախահայերի եւ նրանց օրինական ներկայացուցչի վրայ։
Անգամ Ալիեւն Արցախի օկուպացիայի, Արցախի հարցը վերջնական փակելու հարցերում յղում չի կատարում Արցախի պետական մարմինների լուծարման մասին ապօրինի փաստաթղթին։
Հետեւապէս, Ալիեւի հայաստանեան փաստաբանների ջանքերը խղճուկ են եւ ապարդիւն։
Պատմութիւնը սրբագրել չի ստացւի. Փաշինեանի գործողութիւններն ու յայտարարութիւններն են ստեղծւած իրավիճակի պատճառ դարձել։ Դա պատասխանատւութիւն է, դրանից խուսափելը` անհնարին:
Ինչ վերաբերում է Արցախի հարցը փակելուն. դա ի զօրու չէ անել որեւէ մէկը։
Քանի կայ Արցախի ժողովուրդը, որն ուզում է վերադառնալ իր տուն, կայ նաեւ Արցախի հարցը, իսկ արցախահայերի իրաւունքների պաշտպանութիւնը բոլորիս պարտականութիւնն է։
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր