ԻրանՄիջազգայինՔաղաքական

Լաւրով. «Պուտինի եւ Արաղչիի բանակցութիւնները կառուցողական էին»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Ռուսաստանի նախագահի եւ Իրանի արտաքին գործերի նախարարի միջեւ կայացած հանդիպումն ու բանակցութիւնները բնութագրել է որպէս «կառուցողական»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը երկուշաբթի երեկոյեան անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի հանդիպմանը յայտարարել է. «Պուտինի եւ Արաղչիի միջեւ բանակցութիւնները կառուցողական էին»,- տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

ՏԱՍՍ լրատւական գործակալութեան հաղորդմամբ՝ Լաւրովը լրագրողների հարցին, թէ ինչպէս է անցել հանդիպումը, պատասխանել է. «Օգտակար էր»։

Աւելի վաղ Կրեմլի խօսնակ Դմիտրի Պեսկովը յայտարարել էր, որ Սէյէդ Աբբաս Արաղչիի այցը Ռուսաստան՝ հաշւի առնելով տարածաշրջանային զարգացումները, «զգալի նշանակութիւն» ունի։

Իրանի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի վաղ առաւօտեան պաշտօնական այցով ժամանել էր Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի հետ հանդիպումների համար։

Նա այդ հանդիպման ընթացքում ասել է. «Ամբողջ աշխարհը տեսաւ Իրանի իրական ուժը Ամերիկայի հետ դիմակայութեան ընթացքում, եւ պարզ դարձաւ, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կայուն, ամուր եւ հզօր համակարգ ունի»։

Related Articles

Back to top button