ԻրանՔաղաքական

ԱԳ նախարար. «Եկել է վճռական գործողութիւնների ժամանակը. Սիոնիստական ռեժիմի սպանդի մեքենան պէտք է կասեցւի»

«ԱԼԻՔ» – Մարդու իրաւունքների խորհրդի 57-րդ նիստի նախօրէին, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին յայտարարութիւն է տարածել, որում Սիոնիստական ռեժիմի բռնութիւնները որակել է որպէս մարդու հիմնարար իրաւունքների, միջազգային իարւունքի եւ օրէնքնեերի համակարգւած եւ միտումնաւոր ոտնահարման, ինչպէս նաեւ պատերազմական յանցագործութիւնների, մարդկութեան դէմ յանցագործութիւնների եւ էթնիկ զտումների բացարձակ օրինակ:

«Իսրայէլի ռեժիմի անսահման անձեռնմխելիութիւնը կը հանգեցնի աւելի լայն մարդկային աղէտների օկուպացւած տարածքներում։

Լռութեան եւ անտարբերութեան իւրաքանչիւր րոպէ հանգեցնում է անմեղ պաղեստինցի եւ լիբանանցի խաղաղ բնակիչների շարունակական սպանութիւններին: Աշխարհը չի կարող լռել այս յանցագործութիւնների առջեւ։ Արագ եւ վճռական գործողութիւնները ոչ միայն պարտադիր են, այլեւ՝ բարոյական պարտականութիւն եւ պարտաւորութիւն։

Թեհրանն ակնկալում է, որ Գերագոյն յանձնակատարը եւ Մարդու իրաւունքների խորհուրդը խստօրէն կը դատապարտեն այս յանցագործութիւնները եւ մարդու միջազգային իրաւունքի շրջանակում կօգտագործեն բոլոր առկայ հնարաւորութիւնները՝ յատուկ մեխանիզմ ստեղծելու Իսրայէլի ռեժիմի յանցաւոր գործողութիւնները հետաքննելու եւ փաստաթղթաւորելու համար:

Միջազգային հանրութիւնը պէտք է անողոք կերպով հետապնդի այդ յանցագործութիւնների բոլոր մեղաւորներին եւ մեղսակիցներին միջազգային եւ տեղական դատարաններում, իսկ Սիոնիստական ​​ռեժիմի սպանդի մեքենան Գազայում, Ռաֆայում, Լիբանանում եւ ողջ Արեւմտեան Ասիայում պէտք է կասեցւի:

Եկել է վճռական գործողութիւնների ժամանակը»,- ասւած է ԱԳ նախարարի հրապարակած յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button