ՄիջազգայինՔաղաքական

Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանաւորւել են Զապորոժիէի ԱԷԿ-ի մօտ «լռութեան պատուհանի» շուրջ

«ԱԼԻՔ» – Զապորոժիէի ԱԷԿ-ի մերձակայքում էլեկտրահաղորդման գծերի կարեւոր վերանորոգում է սկսւում։ Սա հնարաւոր է դարձել ՄԱԳԱՏԷ-ի միջնորդութեամբ տեղում ձեռք բերւած հերթական հրադադարից յետոյ: Այս մասին ըստ 168.am-ի՝ յայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրրոսին։

Ըստ միջուկային գործակալութեան հաղորդագրութեան՝ ՄԱԳԱՏԷ-ի թիմը հետեւում է վերանորոգման աշխատանքներին, որոնք, ըստ կանխատեսումների, կը տեւեն մի քանի օր։ Այս քայլն իրականացւում է ռազմական հակամարտութեան ընթացքում միջուկային վթարը կանխելուն ուղղւած մշտական ջանքերի շրջանակում։

«Գլխաւոր տնօրէն Գրոսսին շնորհակալութիւն է յայտնում երկու կողմին՝ լռութեան այս նոր ժամանակաւոր «պատուհանին» համաձայնելու համար։ Նպատակը ԶԱԷԿ-ի եւ Զապորոժիէի ՋԷԿ-ի բաշխիչ կէտերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանցման վերականգնումն է, ինչը բարձրացնում է միջուկային անվտանգութիւնը»,- նշւած է ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրութեան մէջ։

Related Articles

Back to top button