Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մանազկերտի ճակատամարտից մինչ Աղաւնոյի յանձնումը. օգոստոսի 26-ի սեւ օրը պատմութեան երկայնքով

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ

 

1991 թւականի սեպտեմբեր 2-ի ընդունւած հռչակագրով,

Արցախը դարձաւ հայկական երկրորդ Հանրապետութիւնը, այդպիսով՝ իրականութիւն դառնալով միացեալ հայրենիքի գաղափար-տեսլականը:

Այն, անցնելով դառն եւ անողոք պատերազմների, տանջանքների, ու զրկանքների միջով, դարձաւ իրական-իրաւական մի Պետական կառոյց՝ միջազգային օրինաչափութիւններին եւ օրէնքներին համահունչ, արդարացնելով ողջ հայութեան երազանքներն ու տենչանքը:

Աւա՜ղ, դարանակալ թշնամիները՝ ներքին եւ արտաքին ամէն անարգ միջոցներով՝ խաթարեցին նրա բնականոն կեանքի յարատեւումը…

Կանխամտածւած ու ամենայն մանրամասնութեամբ ծրագրւած պատերազմ պարտադրւեց գրեթէ անպաշտպան Արցախեան պետականութեանը, եւ նրանից ու ՀՀ-ի անվեհեր զաւակներից աւելի քան 5000 զոհ խլեց եւ շուրջ 10000-ի հասնող անդամալոյծ ու զանազան հիւանդութիւններով տառապող երիտասարդութիւն թողեց… ի տրիտուր հայազգի մի որոշ տարրի եւ քաղաքական «գործիչների» իշխանատենչ մոլուցքին յագուրտ տալով…

Այսուամենայնիւ, աշխարհում ամէն ինչ վերջ ունի… Պատմութիւնն ունի նաեւ տհաճ վախճան՝ այն բոլորի նկատմամբ, որոնք օտարամոլ կեցւածքով Արցախն յանձնելով անհագ թշնամուն, մեզ թողեցին աւելի քան 150000 հայրենազրկւած եւ սպանդի ենթարկւած ազգաբնակչութիւն՝ Արցախեան իրենց հայրենիքից վտարւած:

Բայց-բա՛յց, հաւատքը զօրաւոր է: Վերադարձ դէպ հայրենական օրրան, ամէն զրկանքներ յաղթահարելով՝ պիտ դառնայ իրական…

Ի լրումն վերոնշեալ երեւոյթի, ստորեւ, շօշափելի եւ իրական փաստ: 2022 թւականի օգոստոսի 25-26-ին, Աղաւնոյի յանձնումն թշնամի երկրին

Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանում գտնւող Աղաւնոյ գեղատեսիլ, նորակառոյց գիւղը (գերազանցապէս վերակառուցւած սփիւռքահայութեան ներդրումով) ինչպէս նաեւ Բերձորն ու Սօսի (Սուսի) գիւղերն ու յարակից տարածքները, եւ, մանաւանդ, Լաչին-Գորիս ռազմավարական յոյժ կարեւոր եւ ամբողջովին վերանորոգւած մայրուղին, վերջնական 2022 թւականի օգոստոսի 26-ին, յանձնւեց թշնամի Ադրբեջան կոչեցեալին:

Նախ դրա պատմականը՝ ըստ հետեւեալի.

Յետ ՀՀ-Արցախի Հանրապետութեան եւ Ադրբեջանական յորդանների միջեւ 44-օրեայ պատերազմը, աւարտւեց… 2020 թւականի նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնութեան ՀՀ-ն եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ կնքւած պայմանագրով, ըստ որի՝ փաստօրէն ՀՀ-ը որպէս պարտւած երկիր, նոյն թւականի նոյեմբերի 9-ից սկսեալ ենթարկւում է կապիտուլիացիայի եւ ընդունում մի շարք պարտաւորութիւններ՝ հանդէպ թշնամի երկիրն, ինչպէս նաեւ առանձնակի «պարտաւորութիւններ» ու «յանձնառութիւններ» հանդէպ թշնամուն…

(Մինչ օրս այդպէս էլ չի պարզւել այդ ինչ բնոյթի են եղել…)

Եւ ահա՛ իրականութիւնը, այսպէ՛ս.

2022 թւականի յունիսի 27-ին ՀՀ-ն վարչապետի պաշտօնատարը իր մի պատգամ-ասուլիսի ընթացքին, յստակ յայտարարում է, որ … (այո՛, տարածքներ պիտ յանձնել «յաղթողի» զինեալ ուժերին…:

Եւ ահա՛, տեսնում ենք արդիւնքը…

2022 թւականի օգոստոսի 5-ին, Աղաւնոյ գիւղ է այցելում Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան նախարար ոմն՝ Հայկ Խանումեանը եւ բնակիչներից պահանջում է մինչեւ օգոստոսի 25-ը, գիւղը ամբողջովին դատարկել եւ առանց որեւէ վնաս հասցնելու բնակարաններին՝ դրանք յանձնել թշնամի զօրայիններին՝ ստանալով նոր տներ այլուր:

Հրամանը չկատարող անձը կամ բնակիչը կը զրւիկ նոր տուն ստանալու կարելիութիւնից… մի այլ յարմար վայրում:

Ի բացառեալ մի երկու-երեք պարագայի, ի բացառեալ մի քանի ազնիւ հայորդիների, ովքեր չցանկացան իրենց տունն ու տեղը թողնել անարգ թշնամուն:

Աղաւնոյ յանձնումը միակ դէպքը չէր, վերջերս նոյնկերպ յանձնեցին հէնց ՀՀ-ի մայր հողամասերից, եւ տակաւին պարտւողականութիւնը շարունակում է «ԱՆԿԼԱՒ» անւան ներքոյ:

Իսկ վերջերս, Սպիտակ տանը, օգոստոսի 8-ին, եռակողմ ձեւաչափով հանդիպմանը՝ կրկին խոստումներ «Ադրբեջանապատկան» տարածքներ յանձնելու մասին…

«Աղաւնոյի ու Լաչինի ճանապարհի դատարկումն տեղի ունեցաւ 2022 թւականի օգոստոսի 25-ին, եւ թշնամու զօրքը մտաւ այնտեղ որպէս յաղթական օր, 2022 թւականի օգոստոսի 26-ին:

Սկզբում լուրեր տարածւեցին, որ այդ օրը՝ խանում Մեհրբան Ալիեւի տարեդարձի օրը, այն կատարւել է որպէս նրան նւէր…

Բայց Ո՛Չ, հազար անգամ Ո՛Չ: Այն կրում էր 7 այլ նշանաւոր թւականին՝ որպէս յիշատակում:

Եւ ահա՛ 1071 թւականի օգոստոսի 26

Մի թւական, որ Սելջուկեան ցեղախմբերի օրւայ Սուլթանը, ով կոչւում էր Սուլթան Ալափ Արսալան, նոյն թւականին կարողացաւ յաղթել Բիւզանդիոյ կայսեր՝ Ռոմանոս 4-րդին Արեւելեան Հայքի Մշոյ շրջանի Մանազկերտ քաղաքի պարիսպների ներքոյ եւ այսպիսով ոտք դնելով Բիւզանդական կայսրութեան տարածք, հետագային դուռ բացելով Թաթարական-Օսմանեան ցեղերի թափանցումն Բիւզանդիական կայսրութիւն, եւ ի վերջոյ ամբողջովին տիրակալել այն:

Սելջուկները ակունք առնելով Մոնղոլիայի տափաստաններից օժտւած ռազմական կարողութիւններով, աստիճանաբար յաղթում են Խարիզմաշահերի իրանական տիրակալներին եւ ամբողջութեամբ տիրանալով Խորասանի տարածաշրջանին շարժւում են Կասպիան լճի հարաւով՝ դէպ Իրանի ամբողջական առգրաւումը, եւ ցեղախմբի օրւայ Սուլթան Թողրոլի նւաճողական պատերազմների շնորհիւ յաջողում են տիրել ամբողջ Հարաւային Կովկասին, Վրաստանին, Ախլքալաքին ու շարունակել իրենց յաղթական արշաւը դէպի հարաւ-արեւելք: Սակայն մի շարք ներքին իրադարձութիւնների բերումով, Թողրոլին փոխարինում է եղբօր որդին՝ Ալափ Արսալանը, որ աւելի կատաղի մարտնչող էր քան իր նախորդը: Եւ այսպէս նւաճողական արշաւը շարունակւում է: Նրան յաջորդում է 1064 թւականին գրաւել հազարամեայ Անին՝ Բագրատունեայց մայրաքաղաքը, եւ արեան մէջ խեղդել հայոց արդէն իսկ թուլացած բանակն ու ժողովուրդը:

Նա անմիջապէս շարժւում է դէպի հայոց աշխարհի արեւելեան շրջաններն ու Վանայ լճի հիւսիսային ակունքով հասնում Մշոյ դաշտ ու հինաւուրց Մանազկերտ քաղաքը:

Բիւզանդիոյ կայսեր Ռոմանոս 4-րդը շտապում է իր բանակով դիմագրւել Սելջուկներին, նրան օժանդակում էին հայկական զօրախմբեր աջ եւ ձախ թիկունքում…

Ինչպէս նշւեց Մեծ Մարտը տեղի է ունենում 1071 թւականի օգոստոսի 26-ին…

Բիւզանդական բանակը պարտւում է եւ կայսեր Ռոմանոսը, ով քաջաբար մարտնչում էր վիրաւորւում եւ գերեվարւում է:

Ալափ Արսալանը գերեվարւած կայսրին ստիպում է չորեք թաթ կզւել եւ ոտքը դնելով նրա ուսին, նստում է իր ձին… Հանրութեան առջեւ նւաստացնելով կայսրին…

Ի պատասխան Սուլթանի հարցումին, թէ ինչպէս վարւել իր հետ, կայսրը 3 առաջարկ է տալիս.

Ա-Գլխատել անմիջապէս,

Բ-Ներել եւ թոյլ տալ իրեն տուգանք վճարել Սուլթանին ցկեանս,

Գ-Բարեխղճօրէն ներել…

Նա ներում է կայսր Ռոմանոսին եւ թոյլ է տալիս վերադառնալ Կ. Պոլիս:

Նրան Պոլսում աւելի դաժան ապագայ էր սպասւում, եղբօրորդին տիրացել էր գահին եւ երբ հօրեղբայրը հասնում է Պոլիս, հրամայում է նրան կուրացնել եւ աքսորել հեռակայ մի կղզի, ուր եւ նա մահանում է ցաւագար վիճակում՝ 1071 թւականի աշնանը:

Ահա իմաստը 1071 թւականի օգոստոսի 26-ի, որը  Թուրքիայի ներկայ իշխանաւորները կարեւորութեամբ նշում են ամէն տարի ու բազմաթիւ ֆիլմեր են նկարահանել եւ գրքեր հրապարակել, եւ յանձնել հարնութեանը:

Պատմական թւականների յիշատակումը բոլոր ազգերի եւ պետութիւնների մօտ ընդունւած է, եւ յարգանքով են վերաբերում…

Իսկ այսօր սեպտեմբերի 2-ն է, Արցախի անկախութեան օրը: Ցաւալի է, որ այն օգոստոսի 23-ի՝ Հայաստանի անկախութեան հռչակագրի ընդունման օրւայ պէս անտեսւում եւ անփութութեան է մատնւում Հայաստանի իշխանութիւնների կողմից:

Related Articles

Back to top button