Լաւրով. «Ուկրաինայում յայտնւած եւրոպական զօրքերը կը դառնան Ռուսաստանի զինւած ուժերի օրինական թիրախները»

«ԱԼԻՔ» – «Եւրոպայից «կամաւորների կոալիցիայի» ռազմական զօրքերը, եթէ յայտնւեն Ուկրաինայում, կը դառնան Ռուսաստանի զինւած ուժերի համար օրինական թիրախ»: Ինչպէս հաղորդում է Panorama.am-ը՝ 2025 թւականի արդիւնքների վերաբերեալ ՏԱՍՍ-ին տւած հարցազրոյցում այդ մասին յայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը։
«Եւրոպացի քաղաքական գործիչների ամբիցիաները բառացիօրէն կուրացնում են նրանց. նրանք ոչ միայն չեն հոգում ուկրաինացիների մասին, այլեւ, կարծես, հոգ չեն տանում իրենց սեփական բնակչութեան մասին: Ինչպէ՞ս այլ կերպ բացատրել Եւրոպայում շարունակւող խօսակցութիւնները Ուկրաինա «կամաւորների կոալիցիայի» տեսքով զօրքեր ուղարկելու մասին: Մենք արդէն հարիւր անգամ յայտարարել ենք, որ նման դէպքերում նրանք կը դառնան մեր զինւած ուժերի օրինական թիրախները»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նշենք, որ դեկտեմբերի կէսերին առաջատար եւրոպական երկրների ղեկավարները յայտարարութիւն տարածեցին, որում նշում էին, որ Կիեւի անվտանգութեան երաշխիքները պէտք է ներառեն Եւրոպայի գլխաւորութեամբ «Ուկրաինայի համար բազմազգ ուժերի» ստեղծումը: Մեծ Բրիտանիայի պաշտպանութեան նախարար Ջոն Հիլին այնուհետեւ յայտարարեց, որ «կամաւորների կոալիցիային» մասնակցող երկրները բարձրացրել են իրենց զօրքերի մարտականպատրաստւածութեան՝ Ուկրաինա հնարաւոր տեղակայման ակնկալիքով:



