Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «ՀՀ իշխանութիւնների հաւաստիացումներն ու պնդումները, թէ Ադրբեջանի ԶՈւ-ն սահմանազատման արդիւնքում դուրս է բերւելու ՀՀ ինքնիշխանութեան տարածքից, որեւէ լուրջ հիմնաւորում չունեն»

«ԱԼԻՔ» – ՀՀ իշխանութիւնների հաւաստիացումներն ու պնդումները, թէ Ադրբեջանի ԶՈւ-ն սահմանազատման արդիւնքում դուրս է բերւելու ՀՀ ինքնիշխանութեան տարածքից, որեւէ լուրջ հիմնաւորում չունեն: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

«Հայաստանեան իշխանութիւնների հաւաստիացումներն ու պնդումները, թէ ադրբեջանական զօրքերը սահմանազատման արդիւնքում, ինչ-որ փուլում, դուրս են բերւելու ՀՀ ինքնիշխանութեան տարածքից, որեւէ լուրջ հիմնաւորում չունեն:

Նոյնիսկ կնքւած փաստաթղթերի, միջազգային բանաձեւերի կամ միջազգային իրաւունքի առկայութիւնը տարբեր երկրների յետ չի կանգնեցնում ագրեսիայի դիմելուց, այլ երկրի տարածքներ օկուպացնելուց եւ ստանձնած պարտաւորութիւնները կատարելուց:

Այս ամէնի համատեքստում, Հայաստանի իշխանութեան ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները նոյնիսկ փաստաթղթային առումով են խոցելի եւ Ադրբեջանի համար, ըստ իրավիճակի գործելու հնարաւորութիւն են տալիս:

Սահմանազատման կանոնակարգում հէնց միայն հատւածական սահմանազատման դրոյթի առկայութիւնն արդէն ական է, որը ցանկացած պահի կարող է պայթել եւ իրադարձութիւններն անկանխատեսելի հուն տեղափոխել»,- գրել է նա:

Related Articles

Back to top button