Դաշնակցական ԲեմՀայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխանութիւններն աշխատում են սփիւռքը պառակտելու, քանդելու ուղղութեամբ

Իշխանութիւնների կողմից ճիգեր են գործադրւում սփիւռքը պառակտելու, քանդելու ուղղութեամբ: Այս իշխանութիւնների օրօք քանդման քաղաքականութիւն է իրականացւում,- այսօր ՀՅԴ 135-ամեակին նւիրւած հանդիսաւոր միջոցառումից առաջ լրագրողներին ասաց ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

Նա վստահեցրեց՝ սփիւռքը, որ այսքան տարի հայապահպանութեան, հայակերտման ու հայրենիքին ծառայելու պատրաստակամութեամբ է գործել, այդ սկզբունքներից անշեղ է մնալու. «Մենք համաձայն ենք այն կոչերին, թէ անհրաժեշտ է վերանորոգել, վերաթարմացնել, նոր աւիւն տալ սփիւռքին, բայց դա չի նշանակում եղածը քանդել»:

Խաչատուրեանը նկատեց, որ վերջին ժամանակահատւածում սփիւռքահայերի մէջ նկատւում է՝ արմատներին վերադառնալու ընթացք. «Նորութիւն է վերջին տարիներին: Ձուլւած հայերի մի զանգւածի մօտ, նրանց զաւակների մօտ իրենց արմատներին վերադառնալու պատրաստակամութիւն է նկատւում»:

Arfd.am

Related Articles

Back to top button