Ալիեւի ներկայացուցիչ. «Հայաստանի Սահմանադրութիւնը պէտք է համապատասխանեցւի խաղաղութեան համաձայնագրին»

«ԱԼԻՔ» – 2025 թւականը պատմականօրէն նշանակալի հանգրւան է դարձել ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի, այլեւ ամբողջ Հարաւային Կովկասի յարաբերութիւնների համար։ Այս մասին ըստ Yereva.today-ի՝ The Holland Times-ին տւած հարցազրոյցում յայտարարել է Ադրբեջանի նախագահի յատուկ հարցերով յատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբէկովը։
«Մեր երկրները օգոստոսին նախաստորագրել են խաղաղութեան համաձայնագրի նախագիծը։ Մենք յոյս ունենք, որ այն կարող է ստորագրւել յաջորդ տարի։ Երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ-ն աւարտեց Մինսկի խմբի եւ դրա հետ կապւած կառոյցների լուծարման գործընթացը։
Մինսկի խումբը 2020 թւականից ի վեր անգործունակ մարմին է։ Մեր նպատակն է ապահովել մեր երկրների միջեւ կայուն խաղաղութիւն։ Դրան հասնելու համար Հայաստանի Սահմանադրութիւնը պէտք է համապատասխանեցւի նախաստորագրւած խաղաղութեան համաձայնագրին։ Դրանից յետոյ համաձայնագիրը կարող է ստորագրւել եւ վաւերացւել երկու կողմից»,- նշել է Էլչին Ամիրբէկովը։



