ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչի. ԱՄՆ-ի հետ բանակցութիւնները վերսկսելու որոշում դեռ չկայ

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին յայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցութիւնները վերսկսելու վերաբերեալ դեռ որեւէ որոշում չի կայացւել։

Նա նշել է, որ Իսլամաբադի փոխըմբռնման յուշագրում խօսքը ոչ թէ հրադադարի, այլ «պատերազմի աւարտի» մասին էր։ Արաղչիի խօսքով՝ ԱՄՆ-ը խախտել է յուշագիրը, ինչից յետոյ բախումները կրկին վերսկսւեցն: Հետեւաբար, 60-օրեայ հրադադար, որը երկարաձգման կարիք ունէր, գոյութիւն չունի այլեւս։

ԱԳ նախարարը նշել է, որ Կատարն ու Պակիստանը շարունակում են հաղորդագրութիւններ փոխանցել եւ կապ պահպանել Թեհրանի հետ, սակայն դա դեռ չի նշանակում բանակցութիւնների վերսկսում։ «Դեռ որոշում չի կայացւել ԱՄՆ-ի հետ բանակցութիւնները վերսկսելու մասին»,– ընդգծել է նա։

Միաժամանակ Արաղչին յայտնել է, որ Իրանի եւ Օմանի միջեւ բանակցութիւնները շարունակւում են, սակայն դրանք ունեն զուտ տեխնիկական բնոյթ՝ Հորմոզի նեղուցով նաւերի երթեւեկութեան համար նոր ծովային ուղու սահմանման հարցի շուրջ։

Նրա խօսքով՝ նախկին երթուղիներն այլեւս կիրառելի չեն, եւ այժմ մշակւում է ժամանակաւոր նոր երթուղի, որը հետագայում կարող է բերւել վերջնական տեսքի։ Նա ընդգծել է, որ նեղուցի բացման հարցը այս տեխնիկական բանակցութիւնից առանձին է եւ կախւած է նաեւ այն պայմաններից, որոնց ԱՄՆ-ը պէտք է հետեւի։

Related Articles

Back to top button