ԻրանՄիջազգայինՔաղաքական

Ղարիբաբադի. «Հորմոզի նեղուցը իրանական եղել է, եւ կը մնայ իրանական»

ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին արձագանգելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հորմոզի նեղուցի վերաբերեալ յայտարարութիւններին ընդգծել է, որ նեղուցը «իրանական է եղել, է եւ կը մնայ իրանական»։

Ղարիբաբադին, «X»-ում կատարած գրառմամբ, նշել է, որ Հորմոզի նեղուցը հնարաւոր չէ տիրանալ ո՛չ գրառումներով, ո՛չ աւիակիրներով, ո՛չ էլ հրամանագրերով ու նախընտրական յիշեցնող ելոյթներով։

«Իրանին չես վախեցնի սպառնալիքներով ու չես ահաբեկի ուժի ցուցադրումով»,- գրել է նա՝ ընդգծելով, որ Թեհրանը մինչ այժմ հակառակորդին ռազմավարական ծանր պարտութիւններ է հասցրել։

Իրանի ԱԳ նախարարի տեղակալը նաեւ յայտարարել է, որ Հորմոզի նեղուցը «միայն Իրանի թելադրումով է բացւելու կամ փակւելու»՝ միաժամանակ զգուշացնելով, որ Թեհրանը կը շարունակի շրջափակումը, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել իր պարտութիւնը եւ չի հրաժարւել «պատրանքներից»։

Related Articles

Back to top button